Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է  

Armenpress 14:34, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ը ամենամասսայական սպորտի` ֆուտբոլի միջազգային օրն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ` ՄԱԿ-ի որոշմամբ՝ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես ֆուտբոլի միջազգային օր: Ֆուտբոլը նման պատվի արժանացել է հսկայական ժողովրդականություն վայելելու շնորհիվ։ Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալ և էլ ավելի շատ՝ սիրողական մակարդակում։

Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին վերաբերում է չինական աղբյուրներին՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակ թվագրությամբ։ Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում։ 2.5 հազարամյակ առաջ ֆուտբոլ խաղացել են նաև Հին Հունաստանում և Հռոմում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am