Մակրոնը «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» կներկայացնի բողոքի ակցիաների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար. AFP

Armenpress 11:33, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse գործակալությունը:

Նրա տվյալներով՝ նախագահի ուղերձը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին): Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, Մակրոնը մտադիր Է «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» ներկայացնել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնել Է BFM հեռուստաալիքը, դեկտեմբերի 10-ին Մակրոնը նաեւ Ելիսեյան պալատում կընդունի հանրապետության առաջատար արհմիությունների եւ ձեռնարկատերերի միավորումների ներկայացուցիչներին: Հանդիպումը նվիրված կլինի Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական իրադրությանը՝ ցուցարարների պահանջների լույսով: Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների չորրորդ մասը: Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում եւ այլ քաղաքներում անցկացված ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ակցիաներին մասնակցած մարդկանց թիվը գերազանցել Է 136 հազարը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթօրյա ակցիաների ընթացքում բերման Է ենթարկվել գրեթե 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am