Ավստրալիայում սատկել Է «աշխարհի ամենահայտնի կենգուրուն»

Armenpress 11:08, 10 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակա արգելոցում սատկել Է 12-ամյա Ռոջեր կենգուրուն, ոը մի քանի տարի առաջ սոցցանցերի աստղ Էր դարձել անսովոր զարգացած մկանների շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հաղորդվում Է Facebook-ում արգելոցի պաշտոնական Էջում: «Ցավոք, Ռոջերը՝ աշխարհի ամենահայտնի կենգուրուն, սատկել Է 12 տարեկանում: Նա մեր աստղն Էր ու մեր սիրելին»,- ասված Է արգելոցի ղեկավար Քրիս Բառնսի հաղորդագրության մեջ: Ուժեղ զարգացած մկանունքով կենգուրուն հայտնի Է դարձել 2015 թվականին, երբ Ալիս Սփրինգսի արգելոցի աշխատակիցները հրապարակեցին երկմետրանոց Ռոջերի առաջին լուսանկարները: Տեսահոլովակը, որտեղ կենգուրուն առջեւի թաթերով պատառոտում Է թիթեղյա դույլերը, վիրուսային դարձան եւ ճանչում բերեցին Ռոջերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am