Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածու Է ընտրում

Armenpress 10:08, 10 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ շուտով որոշում կընդունի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի թեկնածության վերաբերյալ: Նրա խոսքով՝ այն տեղեկատվությունը, թե թեկնածուն կլինի ԱՄՆ-ի փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս զանգվածային լրատվամիջոցները»: Միացյալ Նահանգների ղեկավարը համապատասխան գրությունը դեկտեմբերի 9-ին զետեղել Է Twitter ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածու ընտրելու գործընթացի մեջ եմ եւ խոսում եմ մի քանի իրոք հիանալի մարդկանց հետ: Ես շուտով որոշում կկայացնեմ»,- հայտարարել Է նա: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել Էր, որ Թրամփն Այերսի հետ քննարկում Է այդ պաշտոնում նրա նշանակման հարցը եւ ցանկանում Է, որ վերջինս պաշտոնավարի առնվազն երկու տարվա ընթացքում, սակայն Այերսն ընտանեկան պատճառներով չի կարողացել խոստանալ, որ կընդունի այդ առաջարկությունը: Այն մասին, որ Ջոն Քելլին տարեվերջին կհեռանա իր պաշտոնից, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել Էր դեկտեմբերի 8-ին: Թրամփն ըստ որում ընդգծել Է, որ նոր նշանակումը կարող Է լինել ժամանակավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am