Փաշինյանը հեղափոխությունն ավարտված չի համարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասնի բոլոր նպատակներին

Armenpress 01:49, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում ասել, որ այսօր հեղափոխության վերջին օրն է: «Կարծում եմ, որ ճիշտ չէ այդպես ասել, քանի որ ավարտվել է հեղափոխության միայն առաջին փուլը: Հեղափոխությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բոլոր նպատակներին չհասնենք: Այդ նպատակներից գլխավորներից մեկն է Հայաստանը դարձնել տնտեսապես զարգացած պետություն: Օրեցօր Հայաստանը դառնում է առավել ուժեղ տնտեսապես,  միջազգային ասպարեզում, ժողովրդավարությամբ, օրենքի գերակայությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում:

Նա ավելացրել է, որ իր գլխավորած կառավարությունն ու թիմը դեռևս ունի հնարավորություն Հայաստանը դարձնել ուժեղ: «Քանի դեռ մենք ունենք հնարավորություն և նման մանդատ՝ կանենք ամեն ինչ այս ուղղությամբ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am