Ոսկեհատ համայնքում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 467 ընտրող

Armenpress 20:33, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի 14/18 ընտրատեղամասում քվեարկության ավարտին` ժամը 20:00-ի դրությամբ 1114 ընտրողից մասնակցել է  467-ը: Այս մասին ընտրական տեղամասից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հանձնաժողովի անդամները, քաղաքական ուժերի վստահված անձինք արձանագրել են, որ քվեարկության ընթացքում խախտումներ չեն եղել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am