Արաբկիրի 4/35 ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցել է 905 ընտրող

Armenpress 20:27, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի 4/35 ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1897 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 905-ը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սուրեն Օհանյանը:

«Քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: Տեղամասում աշխատել են դիտորդներ, քաղաքական ուժերի վստահված անձինք»,- ասել է Սուրեն Օհանյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am