ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանում է ԶԼՄ մոտ 1280 ներկայացուցիչ

Armenpress 19:33, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է տեղական լրատվամիջոցների մոտ 1200, իսկ օտարերկրյա լրատվամիջոցների՝ մոտ 80 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 70 տեղական լրատվամիջոցի 1200 ներկայացուցիչ, իսկ օտարերկրյա 30 ԶԼՄ-ների մոտ 80 ներկայացուցիչ: ԿԸՀ-ն որևէ լրատվամիջոցի հայտ չի մերժել»,- ասաց Հարությունյանը:

2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել էր տեղական 89 ԶԼՄ-ների 1200-ից ավել ներկայացուցիչ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am