Մադրիդում տեղի է ունեցել Սանտա Կլաուսների ավանդական վազքը

Armenpress 17:31, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Կլաուսի հագուստով մի քանի հազար մարդ դեկտեմբերի 9-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցել է Ձմեռ պապերի ավանդական վազքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Ակցիան միտված է հավաքել գումար՝ ուղղված քաղցկեղով հիվանդների օգնությանը:

5 կմ երկարությամբ վազքին մասնակցել է մոտ 7 հազար մարդ:

Մարաթոնին մասնակցել են նաև էլֆերի հագուստով երեխաներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am