Արամ Սարգսյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը իր մասնակցած բոլոր ընտրություններից լավագույնն է համարում

Armenpress 13:04, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը հավասար հնարավորություններ է ստեղծել քարոզիչների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը  գլխավորող Արամ Զավենի Սարգսյանը:

«Իմ մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն էր՝ քարոզիչների հավասարության և հնարավորությունների առումով»,- նշեց Սարգսյանը և կատակելով հավելեց, որ միակ թերությունը, որից անընդհատ բողոքել է, կարճ ժամանակն է եղել:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am