Շիրակի մարզում գործում է 220 ընտրատեղամաս

Armenpress 10:32, 9 Դեկտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հանրապետության ողջ տարածքում, Շիրակում ևս նախատեսված ժամին՝ առավոտյան 08:00-ից մեկնարկեցին ԱԺ արտահերթ ընտրությունները: Մարզի տարածքում գործընթացը կարգավորվում է թվով 4 ԸԸՀ-ի կողմից: Դրանցից ամենամեծը թիվ 30 ԸԸՀ-ն է, որը հիմնականում ընդգրկում է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաների գյուղական համայնքները: Ընդհանուր մարզի տարածքում գործում է 220 ընտրատեղամաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, նախորդ համապետական ընտրությունների համեմատ տեղամասերի քանակը նույնն է, միայն որոշ տեղամասեր, այս անգամ ավելի լավ շենքային պայմաններում են տեղակայված: Այս պահի դրությամբ, Ռուբեն Հարությունյանը փաստեց, որ տեղամասերից բողոքներ ու դժգոհություններ չեն ստացվել: Ըստ տվյալների մարզում կա 234.004 ընտրող, Գյումրիում՝ 123.932:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am