Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի անհաջող խաղին

Armenpress 18:00, 8 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ը Մոսկվայում հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին: Տան տերերին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենսիեյ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ենիսեյ»-ը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am