Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանն Արցախում էին

Armenpress 21:23, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Արսեն Մարտիրոսյանը Արցախում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը եղել են սահմանին, հանդիպել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ: Մարզիկները հասցրել են շփվել նաև արցախցի ծանրորդների հետ, փորձի փոխանակում կատարելով:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ աշխարհի երեք ռեկորդով, իսկ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am