Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին

Armenpress 17:33, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ տարվա մեջ Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 26-30-ը կմասնակցի Ցյուրիխում կայանալիք Վեյնախտօփեն մրցաշարին:

Հայկ Մարտիրոսյանն այս տարվա մեկնարկին մասնակցեց Հայաստանի տղամարդկանց առաջնությանը և դարձավ չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am