ՀՔԾ-ն  դեռևս չի ստացել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը

Armenpress 17:20, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը դեռևս չի ստացել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Երբ ՀՔԾ-ն ստանա դատարանի որոշումը, կուղարկի կատարման»,- ասաց Օհանջանյանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am