ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, ՈՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 2019Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ, ՀՈՒՆՎԱՐԻ29-ԻՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԺԱՄԸ՝11:00-ԻՆ, «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՍՑԵՆ` Ք. ԵՐԵՎԱՆ, Դ.ԱՆՀԱՂԹԻ 23:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 462-Ա որոշման համաձայն բաժնետերերի արտահերթ ժողովի 04.07.2017թ. որոշմամբ լուծարվող«Կոմետա» ԲԲԸ-ի (հասցեն՝ ք.Երևան, Ալիխանյան եղբայրներ փող. թիվ 2) հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը
**Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդ իբացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), դիմելով Ա.Այվազյանին 043-94-48-88 հեռախոսահամարով:*«Կոմետա» ԲԲԸ-ի ք.Երևան, Ալիխանյան եղբայրներ փող. թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը իրենից ներկայացնում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տարածքում գտնվող 4 հարկանի շենքի 2-րդ հարկի տարածք, որը չունի առանձին մուտք և առանձնացված հողատարածք;
Աճուրդը կանցկացվի դասական(գնի ավելացման) եղանակով:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23)անհրաժեշտ փաստաթղթեր:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը, վճարման նպատակը՝աճուրդի նախավճար՝պարտադիր նշելով գույքի սեփականատիրոջ անվանումը, լոտի հերթական համարը.
- անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտ իհամար):
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ):
Աճուրդին չեն կարող մասնակցե լայն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Աճուրդին կարողեն ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ:
Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:
Աճուրդի մասնակիցների անձնագր իև մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Նախքան աճուրդի սկսվելը՝աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասարչափով, որից հետո ավելի բարձր գնային հայտչիներ կայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին: Հաղթող ճանաչված մասնակիցը արձանագրությունը ստորագրման օրվանից սկսած 10 օրյաժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագիրը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած:Այսդեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նորաճուրդ՝ նույն պայմաններով:
Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:
Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս`մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 011-24-55-51, կամ դիմել ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով, ինտերնետ URL://www.spm.am:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:
Հավելյալ պարզաբանումների համար կարող եք զանգահարել 011-23-73-01 հեռախոսահամարով:
«Աճուրդիկենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպություն
Աճուրդի անցկացման կանոնակարգին ծանոթանալու համար սեղմել այստեղ՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121990