Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծաղկեպսակ խոնարհեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում ծաղկեպսակ խոնարհեցին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության անդամները Գյումրիում արտագնա նիստ անցկացրին, որից հետո մասնակցելու են երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների։
Ծաղկեպսակի խոնարհման արարողությունից հետո եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի կողմից հոգեհանգստի կարգ կմատուցվի՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ