Գուտերիշը հայտարարեց ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին

Armenpress 09:47, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական պայմանագրի ուժի մեջ մտնելը դարձավ կազմակերպության բարենորոգման կարեւոր մասը: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ փաստաթղթի իրագործման սկսվելուն նվիրված նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր քարտուղարը վստահություն Է հայտնել, որ պայմանագիրը կօգնի ավելի արդյունավետ դարձնելու ահաբեկչությանը հակազդելու երկրների համատեղ գործողությունները: Գուտերիշն ընդգծել Է, որ պայմանագրի գործողությունը կվերահսկի ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչությունը (ՀԱՎ):

ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական պայմանագիրը կմիավորի կազմակերպության շուրջ 40 կառույցների աշխատաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am