Երևանն ընդլայնելու է Թեհրանի հետ ​​համագործակցությունն արդարադատության ոլորտում

Armenpress 19:47, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկել են Թեհրանի և Երևանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Իրանի IRNA գործակալությունից:

Կողմերը քննարկել են նաև Իրանի և Հայաստանի քաղաքացիների իրավական հարցերը, և պայմանավորվել, որ կարագացվի Իրանի քաղաքացիների գործերը հայկական դատարաններից Հայաստանի վճռաբեկ դատարան ուղարկելու գործընթացը:

Նրանք նաև համաձայնել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բարեկամական հարաբերութունների զարգացման և փորձի փոխանակման ոլորտներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am