ԵԱՀԿ-ն պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ազովի ծովի իրադրությունը կարգավորելու համար

Armenpress 15:05, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրակազմակերպությունը պատրաստ Է որպես միջնորդ հանդես գալ Ազովի ծովի իրադրությունը կարգավորելու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ եւ երկարաժամկետ լուծման ձգտումը ԵԱՀԿ-ի գերակայություններից մեկն Է: Ես անհանգստացած եմ վերջերս տեղի ունեցած իրադարձություններից, ես կողմերին կոչ եմ անում լինել զուսպ եւ իրենց տարաձայնությունները լուծել դիվանագիտական ուղիներով: ԵԱՀԿ-ն կտրամադրի իր միջնորդությունը եւ բախումների կանխման միջոցները՝ այդ լարվածությունների թուլացման համար»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որը դեկտեմբերի 6-ին բացվել Է Միլանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am