Հայաստանը ներկայացնող լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Armenpress 14:05, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողի Հայաստանի հավաքականի անդամները հանդես կգան լողի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-16-ը  Չինաստանի Չանժոու քաղաքում կանցկացվի լողի աշխարհի առաջնությունը (25 մետր): Հայաստանի  ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50մ. ազատ և բատերֆլայ,  Վլադիմիր Մամիկոնյանը՝  100մ. ազատ, իսկ Անի  Պողոսյանը `100 և 200 մ ազատ լողաոճերում:

Նրանք կմասնակցեն համալիր և ազատ ոճերի փոխանցալողում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am