ԱՄԷ-ում բացվել Է աշխարհում առաջին լողացող սուպերմարկետը. Arabian Business

Armenpress 11:25, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առաջին լողացող սուպերմարկետն Է բացվել Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) ափին՝ Ջումեյրայի շրջանում: Ինչպես գրել Է Arabian Business հրատարակությունը, ձեռնարկիչ Մաջիդ ալ Ֆութթայմը խանութը Carrefour Bites and More բրենդի ներքո բացել Է Aqua Pod լաստի վրա, որը պատրաստ Է սպասարկելու բոլոր զբոսաշրջիկներին եւ Էմիրությունների բնակիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շաբաթական վեց օր ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն այն կընդունի պատվերներ եւ գնումները կհասցնի զբոսանավեր ու լողափեր: Ոչ մեծ եւ շարժունակ լողացող միջոցների տերերը կարող են ինքնուրույն հասնել «լաստի խանութ» եւ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք բերել լողացող գերվաճառատան պատուհանից: Aqua Pod տախտակամածը շարժվում Է կուտակչային մարտկոցներով աշխատող շարժիչի հաշվին, որպեսզի նվազագույնի հասցնի շրջակա միջավային պատճառվող վնասը: Բացի դրանից, տախտակամածը հանդերձված Է ինովացիոն համակարգով, որը հավաքում Է ծովում գտնվող աղբը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am