Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Armenpress 18:32, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏՈԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստը կայացել է նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Խորհրդի նիստի օրակարգում էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ երկրների միջև առևտրին առնչվող հարցերի, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման համար անհրաժեշտ պայմաններին:

Մասնակիցներն, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են Սինգապուրի և Սերբիայի հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am