Սիմոն Մարտիրոսյանը ուսանողներին պատմեց ծանրամարտի նրբությունների մասին

Armenpress 17:40, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը հյուրընկալվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին` Մարտիրոսյանը պատմել է ծանրամարտի առանձնահատկությունների, մարզաձևի նրբությունների և իր համար կարևոր փաստերի, անդրադարձել մարզական առաջիկա պլաններին:

«Ինձ համար կարևոր չեն մրցակիցները, առաջնայինը ինձ համար ծանրաձողն է: Մոտեցումը և այն բարձրացնելը»,-շեշտեց աշխարհի այս տարվա չեմպիոնը:

Մարտիրոսյանը խոստովանեց, որ դեռևս չի մտածում քաղաքականությամբ զբաղվելու մասին, սակայն նաև չհերքեց հնարավորությունը իրեն այդ ասպարեզում փորձելու:

Հանդիպման ավարտին Մարտիրոսյանը մեծ սիրով նկարվեց ուսանողների հետ և պատրաստակամություն հայտնեց նորից հյուրընկալվել:

 

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am