Շվեյցարիայի 2019 թվականի նախագահ է դարձել Ուելի Մաուերը

Armenpress 15:28, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի աջ պահպանողական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուելի Մաուերը, որը գլխավորում Էր ֆինանսների ֆեդերալ դեպարտամենտը (նախարարությունը) ընտրվել Է երկրի 2019 թվականի նախագահ: Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 5-ին Ֆեդերալ ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացքն առցանց ռեժիմով հեռարձակվում Էր նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2019 թվականի համար փոխնախագահ Է ընտրվել արդարադատության եւ ոստիկանության նախարար Սիմոնետա Սոմարուգան: Կոլացիոն քառակուսակցական կառավարությունում նա ներկայացնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ուելի Մաուերը ծնունդով Ցյուրիխի կանտոնի Վետցիկոն փոքր քաղաքից Է:

Դեկտեմբերի 1-ին լրացել Է նրա 68-ամյակը: Նա ծնվել Է գյուղացիական ընտանիքում, ստացել Է հաշվապահի ֆեդերալ դիպլոմ: Ֆեդերալ խորհրդում ընտրվել Է 2008 թվականին. սկզբում գլխավորել Է պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի նախարարությունը, իսկ 2016 թվականից՝ ֆինանսների նախարարությունը, 2013 թվականին զբաղեցրել Է երկրի նախագահի պաշտոնը, 2012 եւ 2018 թվականներին փոխնախագահ Է եղել: Ամուսնացած Է, ունի վեց երեխա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am