Facebook-ը կթույլատրի ստեղծել սոցցանցում առկա ծառայությունները կրկնորդող հավելվածներ. TechCrunch

Armenpress 14:05, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի տնօրենությունը կողմնակի ընկերություններին թույլ կտա սոցցանցի հիմքի վրա ստեղծել հավելվածներ, որոնք մրցակցություն կկազմեն այնտեղ արդեն գործող ծառայություններին եւ գործառույթներին: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել Է TechCrunch ճյուղային պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանում Է պորտալը, անցյալում սոցցանցի տնօրենությունը մեկ անգամ չԷ, որ սահմանափակումներ Է մտցրել կողմնակի մշակողների հավելվածների նկատմամբ, որոնք զգալի չափով նման Էին արդեն Facebook-ում առկա ծառայություններին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հիշյալ արգելքի վերացումն «Էապես կնվազեցնի այն ռիսկերը», որոնք կապված են Facebook-ի հիմքի վրա հավելվածների մշակման հետ: Բացի դրանից, դա սոցցանցն ավելի շահավետ լույսով կներկայացնի կարգավորող մարմինների աչքին: «Բոլոր նրանք, ովքեր Facebook-ին մեղադրում են իր գերիշխող դրության չարաշահման մեջ, կզրկվեն փաստարկներից մեկից»,- արձանագրված Է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am