Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը համարում է բավական արդյունավետ

Armenpress 12:18, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը համարում է բավական արդյունավետ:

«Փայլուն քարոզարշավ էր: Այս քարոզարշավի առանձնահատկությունն այն էր, որ կար մրցակցություն, այսպես՝ պայմանականորեն ասած, ֆեյսբուքյան իրականության և իրական կյանքի միջև: Եվ իրական կյանքը ջախջախեց «Ֆեյսբուք»-ին: Անկեղծ ասեմ, հույս ունեինք, որ մաժորային քարոզարշավ կստացվի, բայց նաև ինչ-որ տեղ հաճելի էր, ավելին էր, քան սպասում էի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնելու ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ այս ընթացքում այն մասին է քաղաքացիներից ամենաշատ մեղադրանքը ստացել, որ հանրապետականները շարունակում են այդպես ազատորեն հոխորտալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am