Նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Armenpress 21:33, 4 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։

Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am