Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին

Armenpress 19:21, 4 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջում:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է գրառման մեջ:

Վերաքննիչ քրեական արդեն 5-րդ օրն է շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am