Հրապարակվել Է «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Armenpress 14:47, 4 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel-ը ներկայացրել Է «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակված Է ընկերության YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ սյուժեի՝ ռազմաօդային ուժերի օդաչու Քերոլ Դենվերսը «այլմոլորակային թշնամական ռասաների հետ ընդհարումից հետո գերուժ Է ձեռք բերում եւ դառնում անխոցելի»: «Հերոսուհին պետք Է տիրապետի իր նոր ունակություններին՝ հզոր թշնամուն դիմակայելու համար»,- ասված Է թրեյլերի նկարագրության մեջ: Ֆիլմի ռեժիսորներն են Աննա Բոդենը եւ Ռայան Ֆլեքը: Գլխավոր դերերը կատարել են Ջեմմա Չանը, Բրի Լարսոնը եւ Ջուդ Լոուն:

Նոյեմբերի 27-ին Marvel-ն սկսել Է 100-օրյա հետշավարկը մինչեւ «Կապիտան Մարվելի» Էկրաններ բարձրանալը: Համաշխարհային պրեմիերան պլանավորված Է 2019 թվականի մարտի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am