Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չի իրականացնի

Armenpress 18:25, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չի իրականացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Փաշինյանը նշեց Մասիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում:

«Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չենք իրականացնի: Այդ օրը երկրաշարժի 30-րդ տարելիցն է լրանում: Մենք Գյումրիում կառավարության արտագնա նիստ կիրականացնենք, կլինենք Սպիտակում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը քարոզարշավին չի մասնակցի նաև դեկտեմբերի 6-ին: Վարչապետի պաշտոնակատարն այդ օրը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am