Բողոքավորները Total-ի վառելիքի 11 պահեստարան են շրջափակել Ֆրանսիայում. Reuters

Armenpress 14:49, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները Total նավթի-գազի կոնցեռնի վառելիքի 11 պահեստարան են արգելափակել Ֆրանսիայում, ինչի պատճառով առանձին լցակայաններում բենզինի ու դիզելի անբավարարություն Է դիտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ 2,2 հազար լցակայաններ հայտարարել են վառելիքի պաշարների սպառվելու մասին: Այսօր ավելի վաղ Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները պահանջել են կառավարության հրաժարականը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում: Դե Վիլյեն 2014 թվականից մինչեւ 2017 թվականը գլխավորում Էր Ֆրանսիայի զինուժերի գլխավոր շտաբը: Նա պաշտոնաթող եղավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած տարաձայնությունների, մասնավորապես ռազմական բյուջեն կրճատելու կառավարության պլանների պատճառով:

Այն ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ քննադատեցին Ֆրանսիայի ղեկավարին, քանի որ դե Վիլյեն լայն աջակցություն Էր վայելում ինչպես բնակչության , այնպես Էլ քաղաքական գործիչների շրջանում: Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորները» բենզինի գինը բաձրացնելու իշխանությունների որոշման դեմ բողոքի ակիաներ են անցկացնում արդեն մի քանի շաբաթ: Սակայն դիտորդներից շատերը նշում են, որ Ֆրանսիայում տեղի ունեցող ընդգրկուն ցույցերն կառավարության աշխատանքից բնակչության դժգոհության ցուցանիշ են: Դեկտեմբերի 1-ին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներն ընդգրկել Էին գրեթե ամբողջ երկիը: Դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am