Իրանի ԱԳ նախարարը սյուռեալիզմ Է որակել ԱՄՆ-ի քաղաքականությունը
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սյուռեալիզմ Է որակել ԱՄՆ-ի մոտեցումը միջազգային հարաբերությունների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտնել Է ILNA գործակալությունը:
«Միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումը սյուռեալիզմ Է,- հայտարարել Է Զարիֆը:- Դեռ քիչ Է, որ Վաշինգտոնը խախտում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվի 2231 բանաձեւը եւ նույնիսկ սպառնում Է պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում կատարել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները: Այժմ Էլ ամերիկացիները Իրանին են մեղադրում այդ համաձայնագիրը խախտելու մեջ»:
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող Է մի քան մարտագլխիկ կրել»:
Զարիֆի ներկայիս հայտարարությունը դարձել Է Պետդեպի հենց այս մեղադրանքների պատասխանը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին:
Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: