Հետաքրքիր խումբ է. Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Եվրո-2020 վիճակահանությանը մասին

Armenpress 19:39, 2 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մազիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020 վիճակահանությունից հետո անդրադարձել է Հայաստանի ընտրանուն բաժին ընկած թիմերին:

«Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյուլբուդաղյանցի խոսքը մեջ է բերում ՀՖՖ-ի կայքը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում հայտնվեց J խմբում: Դուբլինում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին նույն խմբում է Իտալիայի, Բոսնիա և Հերեցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am