«Արագած»-ը պարտություն կրեց «Արցախ»-ից

Armenpress 15:29, 2 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետոլի Հայաստանին կանոնավոր առաջնության առաջատարի հաղթարշավն ընդհատվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 9-րդ տուրի երկրորդ խաղում, «Արցախը» սեփական հարկի տակ 122-104 հաշվով վստահ առավելության հասավ «Արագած»-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 63 միավոր:Նա խաղադաշտում անցկացրեց 35 րոպե, վաստակեց 63 միավոր, 5 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am