Դավիթ Սերոբյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Armenpress 14:12, 1 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սերոբյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am