Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների

Armenpress 18:05, 30 Նոյեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների՝ դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է կոլեկտիվի անդամներին դպրոցի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ եւ մատաղ սերնդի երաժշտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել դպրոցի մի խումբ ուսուցիչների:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am