Գեղասահքի հավաքականի անդամները մասնակցել են Տալլինի մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը մասնակցել են միջազգային մրցաշարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած միջազգային մրցաշարի տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանը ընդհանուր հաշվարկում հավաքելով 209.58 միավոր՝ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Կանանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 155.70 միավորով գրավել է 9-րդ տեղը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ