Գերմանիայում չեն բացառում Մերկելի օդանավի վնասման քրեական պատճառը. Rheinische Post

Armenpress 12:56, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը գտնում Է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի վնասվածքը կարող Է քրեական հետք ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հայտնել Է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով ԳԴՀ-ի անվտանգության մարմինների աղբյուրներ: Հրատարակության տվյալներով՝ միջադեպն ի սկզբանե գնահատվելու որպես «քրեական»: Դրա հետ մեկտեղ անվտանգության մարմիններում նշել են, որ հետաքննությունն ընթանալու Է «բոլոր ուղղություններով»:

Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, նման վնասվածքն աննախադեպ բնույթ Է կրում:

Ավելի վաղ DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին, հայտնել Է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառավարական հանրանավի վնասվածքի պատճառով կկարողանա Արգենտինա՝ G20-ի գագաթնաժողովին մեկնել միայն նոյեմբերի 30-ի առավոտյան: Նոյեմբերի 29-ին Մերկելը կառավարական հանրանավի տեխնիկական արատի պատճառով հարկադրված Է եղել դադարեցնել թռիչքն Արգենտինա: Կանցլերի թռիչքը տեւել Է ընդամենը շուրջ մեկ ժամ, երբ Նիդեռլանդների երկնքում անձնակազմը որոշում Է ընդունել վերադառնալ Գերմանիա: Airbus А340 Konrad Adenauer ինքնաթիռը բարեհաջող վայրԷջք Է կատարել Քյոլնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am