Թղթե արտադրատեսակների արտադրության ոլորտում իրականացվում է ներդրումային նոր ծրագիր

Armenpress 12:26, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «Էդգար փարթներս» ընկերությանը, որը մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է թղթե արտադրատեսակների արտադրության և տպագրության ոլորտում։

2016-2018թթ. ընթացքում արդեն իսկ իրականացվել է 384 մլն 500 000 դրամի ներդրում, իսկ մինչև 2020թ.-ի ավարտը նախատեսվում է իրականացնել մոտ 450 մլն դրամի ներդրում: Արդեն իսկ ստեղծվել է 5 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 7-10 նոր աշխատատեղ՝ 80 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 950 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am