Աշոցքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն

Armenpress 11:20, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2019 թ. փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Աշոցք համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արթուր Ալոյանը 2018 թվականի նոյեմբերի 1-ին հրաժարական է ներկայացրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am