Լոնդոնը եւ Փարիզը հանցավորության դեմ պայքարի համակարգող կենտրոն են ստեղծել սահմանին

Armenpress 10:01, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Կալե նավահանգստում ստեղծել են սահմանին հանցավորության դեմ պայքարի համակարգող-տեղեկատվական կենտրոն: Ինչպես ասված Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, կենտրոոնն աշխատանքն սկսել Է նոյեմբերի 27-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենտրոնի հիմնական խնդիրները կլինեն երկու պետությունների սահմանապահ ծառայություններին օգնության ցուցաբերումը տեղեկատվության փոխանակման, հասարակական անվտանգության սպառնալիքների կանխման եւ սահմանի ապօրինի հատման դեպքերի դեմ պարքարի գործում:

Կենտրոնը նաեւ պետք Է օգնի կազմակերպված հանցավոր խմբերի բացահայտմանը եւ դրանց գործունեության դադարեցմանը, որոնք մասնագիտացած են անօրինական միգրանտներին Լա Մանշով Մեծ Բրիտանիա փոխադրելու գործում: Բացի դրանից, կենտրոնը կզբաղվի տրանսպորտային հոսքերի վերլուծությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am