Մահացել է իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

Armenpress 13:06, 26 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 77 տարեկան հասակում մահացել է իտալացի ռեժիսոր եւ դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ի առավոտյան հայտնել են Corriere della Sera եւ Repubblica առաջատար տեղական թերթերը:

Բերտոլուչին «Կոնֆորմիստ», (1970 թ.), «Վերջին տանգոն Փարիզում» (1972 թ.), «Քսաներորդ դար» (1976 թ.), «Վերջին կայսրը» (1987 թ.), «Փոքրիկ Բուդդան» (1993 թ.), «Անհետացող գեղեցկություն» (1996 թ.) եւ «Երազողները» (2003 թ.) ֆիլմերի հեղինակն Է:

Ռեժիսորի ստեղծագործությունը նշվել Է հեղինակավոր կինեմատոգրաֆիական պարգեւներով: Նա «Օսկար» (1987 թ.), «Ոսկե գլոբուս» (1988 թ.), BAFTA (1989 թ.), Բեռլինի միջազգային կինոփառատոնի (1970 թ.), Վենետիկի կինոփառատոնի (1997, 2007 թթ.) մրցանակների դափնեկիր Է: 2011 թվականին Բերտոլուչին ստացել Է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակը, 2013 թվականին աստղի Է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների Հռոմում կայացած 14-րդ գագաթնաժողովում Բեռնարդո Բերտոլուչին Խաղաղության մրցանակի Է արժանացել մարդու իրավունքների բնագավառում իր ներդրած ավանդի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am