Դժվարին խաղ ստացվեց. Հենրիխ Մխիթարյան  

Armenpress 10:23, 26 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «զինագործների» հերթական հաղթանակին:

«Դժվարին խաղ ստացվեց, սակայն կարևորն այն է, որ տուն ենք վերադառնում հաղթանակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է կիսապաշտպանը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հյուրընկալվեց և 2:1 հաշվով հաղթեց «Բորնմութ»-ին: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Նա աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ուներ: Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 27 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am