Դեկտեմբերին կբացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 38 կմ հատվածը

Armenpress 17:12, 24 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 38- կմ հատվածի բացումը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ նոր ճանապարհահատվածը կներառի 3 թունել և 3 կամուրջ: «Արդիականացված, ու լսավորված շատ հարմարավետ ճանապարհներ են կառուցվել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը, հավելելով, որ մայիս ամսին մեկնարկել էր հաջորդ 50 կմ հատվածի շինարարությունը, որն ավարտվելու է 2020 թվականի վերջին:

Բագրատաշենի կամրջի մասով էլ Հակոբ Արշակյանն ասաց, որ ներդրումային ծրագիր կա: «Գոյություն ունեցող մեկ նեղ կամրջի փոխարեն կառուցվում է երկու նոր կամուրջ: Շինաշխատանքները կավարտվեն 2020 թվականին»,-հավելեց նա:

Արշակյանը տեղեկացրեց, որ շինարարաների և սպասարկողների գնահատման համակարգ է ստեղծվել, որի միջոցով չափվելու են շինարարների կատարած աշխատանքները և անհրաժեշտության դեպքում շինարարական կազմակերպությունները հայտնվելու են սև ցուցակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am