Ջոլին եւ Փիթը հասկացել են, որ իրենց երեխաները տառապում են եւ վերջապես համաձայնության են եկել. Daily Mail

Armenpress 14:07, 23 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի ամենատպավորիչ զույգերից մեկի հարաբերությունները ճաքեր Էին տվել ավելի քան երկու տարի առաջ: Այդ ժամանակվանից Ջոլին եւ Փիթը մոլեգնաբար փորձում են իրար մեջ բաժանել իրենց վեց զավակներին: Եվ այժմ, կարծես, վերջապես պատրաստ են համաձայնության գալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:

Աստղերը որոշել են, որ երկամյա հոգեմաշ պայքարը փչացնում Է ոչ միայն իրենց կյանքը: Ավելի վաղ զույգին մոտ կանգնած աղբյուրներն ասում Էին, որ ծնողների դիմակայությունից տառապում են երեխաները, որոնք չեն կարող իրենց զգացմունքները կիսել մայրիկի եւ հայրիկի հետ: Այժմ այս կարծիքին են նաե Ջոլին եւ Փիթը, որոնք հույս ունեն խնամակալության խնդիրը կարգավորել մինչեւ դատը:

«Նրանք հասկացել են, որ շարունակվող պայքարը միայն վնասում Է երեխաներին: Նրանց նպատակն Է բանակցություններն ավարտել մինչեւ խնամակալության գործով դատաքննության սկսվելը»,- գրում Է հրատարակությունը:

Չնայած այն բանին, որ Անջելինան պայքարում Էր այն բանի դեմ, որ Փիթը որեւԷ իրավունք ունենա երեխաների դաստիարակության հարցում, այժմ նա պատրաստվում Է նրան ընդառաջել: Նրանց համաձայնությունը կներառելի նաեւ կետ, որի համաձայն Փիթը կկարողանա բավականին շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Ավելի վաղ դերասանը ցանկանում Էր, որ նրանք մշտապես ապրեն Կալիֆոռնիայի իր տանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am