Գոհաբանության օրվա առթիվ ԱՄՆ-ը 10 հազար հնդկահավ Է ուղարկել արտասահմանում ծառայող իր զինվորականներին

Armenpress 13:32, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանում ծառայող ամերիկացի զինվորականներն ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել Գոհաբանության օրվա առթիվ, որը նշվում Է նոյեմբերի 22-ին: Ինչպես ասված Է պաշտպանության նախարարության՝ հրապարակված հայտարարության մեջ, կառավարությունը գրեթե 10 հազար հնդկահավ Է ուղարկել, որպեսզի զինվորականներին շնորհակալություն հայտնի իրենց ծառայության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր պարտքն Է՝ երախտագիտություն հայտնել, նրանց տրամադրել ամենալավ ճաշը, որը կարող Է առաջարկել մեր երկիրը»,- ընդգծված Է հայտարարության մեջ: Կկազմակերպվի ավելի քան 270 տոնական երեկույթ, այդ թվում՝ Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: «Զինվորների աջակցման անձնակազմը մարդկանց մի ամբողջ խումբ Է, որը հպարտանում Է, որ յուրաքանչյուր Գոհաբանության օր ամերիկացի զինծառայողները կարող են տոնական ճաշ վայելել»,- ասված Է հայտարարության մեջ: Պենտագոնը գլխավոր կերակրատեսակի հետ լրացուցիչ զինծառյողներին Է ուղարկել շուրջ 35 տոննա տավարի միս, 9 տոննա խոզապուխտ, 7 տոննա քաղցր կարտոֆիլ, 30 տոննա մանր ծովախեցգետին, 36 տոնա կարկանդակ, 8 տոննա տորթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am