Եվրամիությունը և Վրաստանը համաձայնության են եկել 25 նախաձեռնություն ներառող գործողությունների ծրագրի վերաբերյալ

Armenpress 20:59, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը և Վրաստանը եկել են համաձայնության՝ 25 նախագծերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ բիզնեսի և տնտեսության աջակցության ոլորտներում, նաև տրանսպորտի և կրթության զարգացման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Եվրոպական հանձնաժողովի և Վրաստանի կառավարության պատվիրակության անդամների աշխատանքային հանդիպումից հետո ստորագրվել են Վրաստանի տարեկան գործողությունների ծրագիրը և ֆինանսական համաձայնագիրը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունները, համագործակցությունն ակտիվացնելու Վրաստանի ցանկությունն ու պարտավորությունը վկայում են այն մասին, որ մեր հարաբերություններն առաջնահերթություն են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am