Ադրբեջանն ամենից շատ ականապատված երկրների շարքում է

Armenpress 17:35, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ամենաշատ ականապատ տարածքներ ունեցող երկրների շարքում 3-րդն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է «Ականների և կասետային ռումբերի մշտադիտարկման միջազգային կենտրոն»-ի կազմած վերջին զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան էլ չվնասազերծված ականների քանակով է հանդիսանում  3-րդ երկիրը՝ Բանգլադեշից և Ֆինլանդիայից հետո:

Ամենաշատ ականապատված տարածքներ ունեցող երկրների առաջին տասնյակում են Թուրքիան, Ադրբեջանը, Կամբոջան, Խորվաթիան, Թաիլանդը, Եմենը,  Աֆղանստանը, Բոսնիա և Հերցեգովինան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am