«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՊԾ

Armenpress 19:25, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), սննդի շղթայի աշխատակիցներին (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) թույլատրել է վերսկսել աշխատանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ լրատվական ծառայությունից, վերջիններս ենթարկվել են բժշկական զննության: Պարզվել է, որ բոլորն էլ առողջ են և բոլորն էլ ստացել են անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am